Մայրենի

Մայիս 25

  1. Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:

զարկերակ, սկզբից և-թ, ստոր-րկրյա, հնեաբան (անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցե, որևե, էլեկտրաեներգիա, մանրեաբան, չէր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:

2. Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Երվադ,Ելենա,եմմա,եդիկ,ելինա:Էմիլ,էվի,էդգար,էլմիռա,էդդո:

3.Տրված բառերը դասավորիր ըստ իմաստների:

ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:

կենդանիներ-
բույսեր-

4. Գրիր տրված բառերի հականիշները:

արու-գետ, մուտք-ելք,թանկ-էժան, դժբախտ-երջանիկ, վերելք-վայրէջք, հայտնվել-անհայտանալ:

5. Մեկական բառ կազմիր` երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

Օրինակ` եփ-եփել, կիսաեփ

երգ-երգել-քայլերգ

երանգ-բազմերանգ-երանգներ

եզր-եզրեր-բազմեզր

եղբայր-հորեղբայր-մորեղբայր

արմատներ-արմատներից-կարճարմատ

Advertisements
Մաթեմատիկա

Թեմա՝ Խառը խնդիրներ, կրկնություն:

Առ. 1.
Ո՞ր թիվն է համապատասխանում 145հր․+78տ․ կարգային գումարելիների գումարին։

15.28

Ո՞ր թիվն է համապատասխանում 45հր.+5տ․ կարգային գումարելիների գումարին։

4550

Ո՞ր թիվն է համապատասխանում 16հզ․+34տ․ կարգային գումարելիների գումարին։

16.160

Առ. 2.
Հաշվի՛ր 4200։(241-a:8)+479 արտահայտության արժեքը՝ իմնալով, որ a=328:

500

Առ. 3.
Քառակուսու մակերեսը 16 քառակաուսի սանտիմետր է: Գտի՛ր քառակուսու կողմը։

4սմ

Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի դեցիմետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

5դմ

Քառակուսու մակերեսը 9 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

Առ. 4.
5կմ 7մ 3սմ-ն արտահայտիր սանտիմետրերով։

500.703սմ

15կմ 4մ 2դմ-ն արտահայտիր դեցիմետրերով։

150.042դմ

24կմ 8մ 3մմ-ն արտահայտիր միլիմետրերով։

24.008.003մմ

Առ. 5.

Բալը գտնվում է բաժակի մեջ: Տեղափոխի՛ր լուցկու երկու հատիկ այնպես, որ բալը հայտնվի բաժակից դուրս:

11310.png

Մայրենի

Երկհնչյունների ուղղագրությունը

յա-իա-եա

յա երկհնչյունը գրվում է իա տառերով՝
ա) հետևյալ հայերեն բառերում՝ դաստիարակ, հեքիաթ, օվկիանոս, կրիա, խավիար, բամիա, փասիան
բ) մի շարք անուններում և ազգանուններում՝ Մարիամ, Երեմիա, Եղիա, Եղիազարյան, Բունիաթյան, Սուքիասյան
գ) աշխարհագրական անունների վերջում՝ Կիլիկիա, Ֆրանսիա, Գերմանիա և այլն
դ) օտար լեզուներից փոխառված բառերում՝ էներգիա, քիմիա, օլիմպիադա

Կանանց օտար անունները գրվում են յա-ով, ինչպես՝ Ամալյա, Օլյա, բացառություն են Մարիա, Լիա անունները:

Մի քանի անուններ ունեն զուգահեռ ձևեր: Որպես աշխարհագրական անուն գրվում են իա-տառերով՝ Ասիա, Վիկտորիա, իսկ որպես աղջկա անուն գրվում են՝ յա:

Մի-երկու բառում գրվում է եա, ինչպես՝ հրեա, իդեալ, սեանս:

Առաջադրանքներ

1. Լրացրո՛ւ գրելով իա կամ յա:

Բրազիլիա, սառուցյալ, քրիստոնյա, դաստիարակություն, պաշտոնյա, Ավստրիա, հեքիաթային, հոգյակ, լռելյայն, Նորվեգիա, Օֆելյա, միմյանց, ակադեմիա, նյարդային, խարտյաշ, շուրջերկրյա, օլիմպիական, պատյան, քիմիական, Արփիար, Ամասիա:

2. Լրացրո՛ւ՝ գրելով իա կամ եա:

Անդրիաս, ակացիա, միլիարդ, այժմեական, քվեարկել, միջօրեական, անատոմիա, բիլիարդ, հրեական, առօրեական:

3. Նախորդ վարժություններից ամեն մեկից ընտրի՛ր 2-ական բառ և կազմի՛ր մեկական նախադասություն:

Բոլորը ուզում են ապրել հեքիաթային երկրում:
Մեր դպրոցում սովորում է Օֆելյան:

Ակացիա ծառը անուշ հոտ ունի:
Միլիարդը դա հազարից մեծ թիվ է:

4. Գտի՛ր համարժեք բառերը, լրացրո՛ւ շարքը:

Դեղին, դեղձան, շեկ, խարտյաշ:
Լուռ, լուռումունջ, լռելյայն:
Ժամանակակից, արդի, այժմյական:
Երկնագույն, լազուր, լուրթ, …:

Հայրենագիտություն · Մայրենի · Բնագիտություն · Uncategorized

Ճամփորդություն դեպի Ժողովրդական արվեստի թանգարան

Մայիսի 23-ին 5-րդ դասարանցիների հետ այցելեցինք Ժողովրդական արվեստի թանգարան: Թանգարան գնալուց առաջ ընկեր Իվետայի հետ ուսումնասիրեցինք գորգերը և գուրգագուրծությունը:

Մեր դասարանը մյուսներից առանձնացավ: Առաջին սենյակը կոչվում էր «Փայտե», որովհետև այնտեղ փայտից իրեր էին ցուցադրում: «Փայտե» սենյակում տեսանք հետաքրքիր աղամաններ, նրանք ծտերի տեսք ունեին: Այնտեղ տեսանք գաթաների նախշերը, իմացանք, որ ամեն ընտանիք իր նախշը ունի: Տեսանք կանանց զարդեր ու զարդատուփեր: Տեսանք մեծ ու փոքր գդալներ, ուրիշ խոհանոցային պարագաներ, փայտից դարակներ՝ զարդանախշերով, կշեռք, գրքերի կազմեր, չարխափաններ և այլն: Տեսանք մի գրքի նման բան, մի էջում պատկերված էր հավերժության նշանը, իսկ մյուսում՝ գրած էր «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Երկրորդ սենյակում փայտի փոխարեն մետաղ, երկաթ ու սադաֆ էր: Այնտեղ մենք տեսանք համարիա թե նույն բաները: Տեսանք մրգամաններ, գրքերի կազմեր: Տեսանք տարբեր քարերով շատ զարդեր՝ նռնաքարերով, սադաֆով, մարմարով և այլն:

Երրորդ սենյակը ավելի շատ ձեռագործության հետ էր կապված: Այնտեղ կային տարազներ, թրեր ու թրերի պատյաններ, զարդեր, դոշլուկ, սփրոցներ, բարձերիի երեսներ: Կային մեծ դոշլուկներ, որոնք դոշլուկ չէին, այլ ձիերի վրա փռվող, գորգի նման բաներ: Բոլոր երեք սենյակներում իրերը դեկոռատիվ էին:

Չորորդ ու հինգերորդ սենյակներում գորգեր էին՝ Աստղագորգեր, Արծվագորգեր, Օձագորգեր, Վիշապագորգեր և երջանկության աթոռը: Այնտեղ մեզ ցույց տվեցին ամենահին գորգը, որը ստեղծվել է 1809 թվին: Վերջին սենյակում տեսանք Կենաց ծառը, գորգ գոռծելու սարքը, մեծ կժեր՝ գինի պահելու համար, խնոցի և այլն այնտեղ դաշնամուր կար մեզ ասեցին ով կարող է դաշնամուր նվագելսոֆին ձեռք բարձրացրեց  ուՍոֆին դաշնամուր նվագեց  :

Այդպես մենք անցկացրեցինք մեր ուսումնական ճամփորդությունը ինձ շատ շատ   շատ շատ շատ դուր եկավ, այդ ճամփորդությունը  տպավորիչ էր և հետաքրքիր:

Մայրենի

Առաջադրանք

1. Գրի՛ր դարձվածքներ «վախ» բառով:

ախ ու վախ քաշել
ախ ու վախով անց կենալ

2. Գրի՛ր շարադրություն վախի մասին:

                                                                      Իմ վախի մասին                         

 

Երբ ես քննություն եմ հանձնում իմ սիրտս սկսում է արագ դմբդմփալ։ Քննությունից առաջ ես ինքս ինձ ասում եմ որ ամեն ինչ լավ կլինի, և չպետք է հանձնվել։ Վախը իմ սրտի մեջ է միայն քննության ժամանակ։ Օրերից մի օր վախը մտնում է իմ սրտի մեջ։ Հենց այդ օրն էլ ես մայրենի քննություն ունեի։ Երբ սկսեցի գրել շատ էի վախենում։ Սկսեցին ինձ ոգևորել, թե շատ լավ եմ հանձնելու։ Արդյունքների ժամանակ դուք գիտե՞ք ինչ եղավ, ես ամեն ինչ ճիշտ էի գրել և տաս միավորից ստացա տաս միավոր, իսկ եթե հաշվենք 20 միավորով ուրեմն ես ստացա քսանից-քսան միավոր։

Մայրենի · Uncategorized

Մայրենի

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:    մակաղած-հավաքված  մատաղ-երիտասարդ խուլ-անձայն   անդուլ-անդադար շառաչ-շառաչյուն լիակուրծք -լի, լիաթոք սարրսուռ-դող,  հուժկու-ուժեղ
  2. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: փաղչել, երբ, պատժգամբ, ակնթարթ
  3. Գրիր տրված բառերի հոմանիշները (այս բառերի հոմանիշները կան նաև տեքստում).

ա/զուլալ — վճիտ
բ/լուռ —անձայն
գ/ակնդետ — աչքերը սևեռած
դ/ընտանի —ոչ վայրենի

4.Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ —դ/ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին  —գ/դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ —բ/համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել  —ա/մեկին պաժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

5. Տեքստից դու՛րս գրիր չորս բարդ բառ: Հիշեցում՝ Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ…Վերջալույս, խորասույզ, ինքնամոռաց, ցավկցել

6.Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվեր
բ/մալինա —ազնվամորի
գ/կենգուրու —ագեվազ
դ/ստարտ-սկիզբ

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ:   Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ,
8.Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը: Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

9.Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:Անտառը, իր ընկերներին, իր ծնողներին

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

որովհետև եղնիկը մարդու պես ուներ զգացմունքներ և ապրումներ

12.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում:Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը:

13.Տեքստից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:

Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ:

Մայրենի · Uncategorized

Թելադրություն, ստուգիր աշխատանքդ, ուղղիր սխալներդ, ապա աշխատանքդ նորից ուղարկիր ինձ:

Գանձասարի թավուտ անտառներում սև արջ է լինում ու վայրի խոզ, իսկ ծմակներում` կխտար ու լուսան։ Բարձրաբերձ լեռների անմատչելի ծործորներում վխտում են վայրի ոչխարների ու այծյամների հոտերը։ Աշնանը նրանք իջնում են Արաքսի կանաչազարդ հովիտը կեր հայթայթելու։ Գանձասարի հարավային կողմում հինավուրց գյուղն է՝ թաղված փարթամ կանաչի մեջ։ Գետի աջ ափին ջրաղացն է։