Կապեր Շախկապներ


1. Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
 ստորադասական)։

Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև, ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

ՀամադասականՍտորադասական
բայց, և, սակայնեթե, թեև, որովհետև, որպեսզի, քանզի, քանի որ

2. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։

Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։ Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։
Վախթանգ Անանյան

3. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։

1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Սոմերսեթ Մոեմ «Ճպուռն ու մրջյունը»

Պատմվացքը՝ այստեղ

Իրականում պատմությունը ամենևին էլ կապ չունի «Ճպուռինու մրջյունի» հետ: Պատմության մեջ այն ուղղակի օրինակ էր: Թոմը սկզբից ուներ օրինակելի կյանք, ամուսնացել էր, ուներ երկու զավակ, սակայն հետո հոգնեց: Ես կարծում եմ, որ ամեն մարդ արժանի է ապրել այնպես, ինչպես ինքն է ուզում, սակայն չափի մեջ: Ջորջը ամեն բան արեց նրա համար, սակայն հասկացավ, ամեն մարդ իր գլխի տերն է: Ջորջը նրան ազատեց բանտից, գումար տվեց, սակայն Թոմին այդ կյանքը չէր հետաքրքրում: Նա իր խորամանկության շնորհիվ կարողացավ ապրել: Կարծում եմ բոլորս էլ իրավունք ունենք ապրել ու վայելել այս կյանքը, չէ՞ որ մի անգամ ենք ապրում:

Վիլյամ Սարոյան«Ամբողջ աշխարհը և բուն իսկ դրախտը»

Պատմվացքը՝այստեղ

Պատմվածքը շատ տարբերվող էր, քանի-որ գրելաձևը բավականին յուրահատուկ էր: Հեղինակը շատ հետաքրքիր ձևով է ներկայացնում ամբողջ իրավիճակը: Պատմվածքի մեջ համատեղված են հեղինակի հետ կատարված իրավիճակն և հայերի մասին աշխարհում տիրող իրավիճակն, որը շատ հետաքրքիր է: Իսկապես հետաքրքիր էր կարդալը, հատկապես այն դեպքում, երբ այդ ամենը պատմում է Ամերիկայում ապրող հայը և նա հենց ներկայացնում է արտերկրում ապրող հայերի զգացողությունը, երբ նրանք աշխարհի ծայրում հանդիպում են հայրենակցի և մայրենի լեզվով զրուցում ու ծիծաղում միասին: Հեղինակը կրկնում է, որ Հայաստան չկա: Նշում է, որ Ասիայում կա այդպիսի փոքր տարածք, բայց Հայաստանը դա չէ, բայց արդյո՞ք հնարավոր է ոչնչացնել այդ ցեղը: Պատմվածքում հեղինակը շեշտում է 1915 թվականը, երբ տեղի ունեցավ հայ ազգի ցեղասպանությունը, պնդում է, որ այդ տարվա նման փորձեն ոչնչացնել այս ցեղը, արդյո՞ք կստացվի: Կարծում եմ պատմվածքի հիմնական գաղափարը հենց դրանում է: Հայաստան չկա, հայերը ամենուր են և նրանք միշտ հանդիպում են իրար, նրանք չեն կարող իրար չհանդիպել, չեն կարող չտարբերել՝ որտեղ էլ լինեն: Աշխարհի ծայրում և ինչ-որ կորած տեղում էլ նրանք հանդիպում են իրար: Ոչ ոք չի կարող այդ երկու, երեք հային ջնջել աշխարհից: Նրանք ամենուր են և աշխարհի ամեն ծայրում էլ ճանաչում ու սիրում են իրար: Ես համաձայն եմ գաղափարի հետ, քանի-որ իսկապես հայերը ամենուր են և պատկերացնում եմ ինչպիսի զգացողություն է աշխարհի ծայրում տեսնել իրար: Հայերին ոչ ոք չի կարող ջնջել աշխարհից, ցեղասպանությունն կարող է լինել, կարող են ոչնչացնել այդ փոքրիկ վայրը աշխարհում, բայց միշտ կգտնվեն երկու հայ, որոնք 20 տարի հետո կհանդիպեն թեկուզ աշխարհի ծայրում: Հայերին և ընդհանրապես մինչ-որ ցեղ ոչնչացնել հնարավոր չէ: 

«Մի բաժակ թեյ» Քեթրին Մենսֆիլդ


Պատմվածք

Պատմվածքի գլխավոր հերոսուհին՝ Ռոզմերի Ֆելլը, շատ հարուստ կին էր, որին «չափված-ձևած գեղեցկուհի» չես անվանի, սակայն նա մոլագար համառությամբ փորձում էր հասարակության մոտ հետաքրքրություն առաջացնել սեփական անձի նկատմամբ: Անգլիայի անցյալ դարում հաստատված խիստ սոցիալական դասերը բաժանում էին հարուստներին աղքատներից: Որպես բարձրագույն դասի ներկայացուցիչ, Ռոզմերի Ֆելլը ապրում էր շքեղ կյանքով։ Նրա հանդիպումը միսս Սմիթի՝ մուրացկանի հետ, ցույց է տալիս հարուստ կնոջ կարիքը՝ բարձրացնելու իր ինքնագնահատականը «վերին խավի» մեջ։
Վստահ եմ, որ շատերը հերոսուհու արարքը եսասեր են համարում, սակայն չի կարելի բացառել այն փաստը, որ նա օգնել է Միսս Սմիթին, տաքացրել նրան, ինչպես խոստացել էր։ Նա կարող էր չտալ աղջկան գումար, չհրավիրել իր տուն, քանի որ ամենևին էլ պարտավոր չէր լինել ալտրուիստ. Ավելին, բարի գործեր կատարելը՝ հանուն սեփական շահերի, նույնիսկ լավ է, քանի որ ինչ-որ մեկը ստանում է օգնություն, իսկ դու հասկանում ես, որ իզուր չես վատնել ժամանակդ և ուժդ։
Հետաքրքիր է պատճառը, թե ինչու Ռոզմերին որոշեց ժամանակից շուտ հրաժեշտ տալ միսս Սմիթին։ Ինչպես արդեն պարզեցինք, Ռոզմերիի ամուսինը գումար չէր խնայում կնոջը երջանկացնելու համար, հերոսուհին կարող էր ստանալ այն ամենը, ինչ ցանկանում էր, սակայն պատմության ավարտին պարզ է դառնում, որ հերոսուհու համար ամուսնու կարծիքը և նրա հանդեպ սերը ավելի կարևոր էին, քան փողը և իր դիրքը հասարակության մեջ:

Մակբայներ

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի

2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։

Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Հակոբը հերոսաբար փրկեց կատվին ծառից։

Հայաստանը 11-14-րդ դարերում․

Ապրիլի 22-26
Թեմա 10՝ Հայաստանը 11-14-րդ դարերում․
ա/ Հայաստանը 11-րդ դարի 2-րդ կեսին
բ/ Հայ ժողովրդի ազատագրական պայքարը օտար նվաճողների դեմ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 176-182, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները։

Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:
1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ:
Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:
Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:
Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:
1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:
1064թ. բյուզանդական զորքերն այս անգամ ևս դիտողի դերում էին: Երբ սելջուկները պաշարեցին Անին, քաղաքի բյուզանդական կայազորը քաշվեց միջնաբերդ և անտեր թողեց բնակչությանը: Թշնամին փլատակների կույտի վերածեց ծաղկուն քաղաքը: Կարսի, Սյունիքի և Տաշիր-Ձորագետի թագավորները հպատակություն հայտնեցին սելջուկ-թուրքերին և փրկվեցին ավերածություններից: Այսպես նվաճվեցին Այրարատյան դաշտը և Հայաստանի հյուսիսային շրջանները:
Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ:
Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:


2․ 13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում հայկական ո՞ր իշխանությունները պահպանեցին իրենց դիրքերը

13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում իրենց դիրքերը պահում էին Օրբելյանները՝ Սյունիքում, Դոփյանները՝ Վերին Խաչենում, Հասան-Ջալալյանները՝ Ներքին Խաչենում, Ազիզբեկյանները՝ Արայի լեռան շրջանում։
Օրբելյաններ
Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում, Ցախաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդեվանքում, Մամասի վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք ձեռագրեր։ Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում։
Բուրթել Օրբելյանի օրոք Սյունիքն ապրել է տնտեսական վերելք, աշխուժացել է մշակութային կյանքը։ Մետրոպոլիտներ Հովհաննես Օրբելու և Ստեփանոս-Տարսայիճի աջակցությամբ եռանդուն շինարարական գործունեություն է ծավալել ճարտարապետ Մոմիկը։ Կառուցվել են Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցին, Եղեգիսի Զորաց տաճարը, Սպիտակավոր Աստվածածինը, Սելիմի իջևանատունը, Ամաղուի Նորավանքի կրկնահարկ դամբարան եկեղեցին։

Դերբայական դարձվացքով նախադասությունները դարձրու բարդ նախադասության


1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։
Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, որոնք ընտանիք ու հարազատներ ունեին։

2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։
Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզի նրա արքունիքում պաշտոն ստանա։

3. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան օրվա նորություններն իմանալու։
Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որ օրվա նորություններն իմանա։

4. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։
Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ, երբ նրան դրեց այդ դժվարին ուղու վրա։

5. Լիովին սթափվեց տեսնելով Միքայելին։
Լիովին սթափվեց, երբ տեսավ Միքայելին։

6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
Նրանք, ովքեր եկել էին բանախոսելու, ահից դողում էին։

7. Սայաթ-Նովան էլ իր սիրուհուն ուզում էր տանել «մեջլիսները», նրա գեղեցկությամբ հպարտանալու համար։

8. Հողաչափի գալուց հետո խոսք ու զրույցն ավելի շատացավ։

9. Ձմռան երկար գիշերներից հոգնած գյուղացիները արևկող էին անում։

10. Վրանից ելնելով Աշոտ թագավորը՝ դիմեց վարանդացի և տայեցի քաջերին։

11. Չկամենալով խանգարել որդուն և նրա ընկերներին մայրը փակվել էր իր փոքրիկ սենյակում։

12. Նա շատ էր տխրել լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։

13. Ամենից բարձր խոսողը մի բարձրահասակ տղամարդ էր։

14. Վերադառնալով հայրենիք՝ հայոց արքան ձեռնամուխ է լինում ավերված տաճարի վերակառուցմանը։

15. Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով Բագրատյանն իրեն պատասխանատու էր զգում կնոջ անվտանգության համար։

Ուղղակի խոսքը վերածել անուղակի խոսքի


Հայոց լեզվի շտեմարան

1. — Ես չեմ առարկում,— ասաց ինձ Սուրենը.— այդ մասին հայտնի՛ր եղբորդ:
Սուրենն ինձ ասաց, որ եղբորս հայտնեմ, թե ինքը չի առարկում։

2. Նա ասաց.
— Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս:
Նա ասաց հորը, որ տանը կմնա, մինչև նա աշխատանքից գա։

3. Սմբատը հարցրեց իր հյուրին.
— Դու ե՞րբ ես վերադարձել, և ի՞նչ պիտի անենք մենք քեզ օգնելու համար։
Սմբատը իր հյուրին հարցրեց, թե նա երբ է վերադարձել, և թե ինչ պիտի անեն իրենք նրան օգնելու համար։

4. Դու այն ժամանակ ինձ ասացիր.
— Ինչքան էլ փորձեն ինձ վրա ճնշում գործադրել, ես խիղճս երբեք չեմ կորցնի:
Դու այն ժամանակ ինձ ասացիր, որ ինչքան էլ փորձեն քեզ վրա ճնշում գործադրել, դու խիղճդ երբեք չես կորցնի։

5. — Դու քո գործն արդեն ավարտել ես,— ասաց քեզ ոստիկանը,— և հիմա ինձ պիտի օգնես:
Ոստիկանը քեզ ասաց, որ դու քո գործն արդեն ավարտել ես, և հիմա իրեն պիտի օգնես։

6. Դու, տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և քո նկատմամբ, զայրացած ասացիր նրան.
— Վերցրո՛ւ իրերդ, հեռացի՛ր այստեղից ու այլևս չփորձես մեզ անհանգստացնել։
Դու, տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և քո նկատմամբ, զայրացած ասացիր նրան, որ վերցնի իրերը, հեռանա այստեղից ու այլևս չփորձի մեզ անհանգստացնել։

7. — Այսօրվա Ձեր վարմունքն ու ձևերը միանգամայն ազնվականի են,— ասաց տանտերը Սուրենին,— և դրանք զարմացնում են ինձ ու իմ հյուրերին:
Տանտերը Սուրենին ասաց, որ նրա այսօրվա վարմունքը ու ձևերը միանգամայն ազնվականի են, և դրանք զարմացնում են իրեն ու իր հյուրերին։

8. — Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,— ասաց բժիշկը այցելուին:
Բժիշկը այցելուին ասաց, որ ինքը չէր ուզում նրան վշտացնել, բայց նրա վարմունքը իրեն ստիպեց այդ անել։

9. — Հիմա ի՞նչ եք ուզում՝ անենք,— հարցրեց ուղեկցին. — ճանապարհը շարունակե՞նք, մինչև որ Ձեր ասած աղբյուրի մոտ հասնենք:
Ուղեկցին հարցրեց, թե հիմա ինչ են ուզում՝ անեն. ճանապարհը շարունակե՞ն, մինչև որ նրա ասած աղբյուրի մոտ հասնեն։

10. — Ճիշտ ես ասում քո դրությունը ծանր է, բայց դու մի՛ տխրիր,— ասաց նկարիչը՝ հայացքն ուղղելով ինձ:
Հայացքն ինձ ուղղելով՝ նկարիչը ասաց, որ ճիշտ եմ՝ իմ դրությունը ծանր է, բայց որ չտխրեմ։

11. — Շնորհակալ եմ, Վահան, դու ինձ քաջալերում ես, բայց ես դեռ ոչինչ չեմ արել, դեռ նոր են որոշում ընդունել,— ասաց տանուտերը։

12. «Եվ ինչո՞ւ ես չփորձեցի համոզել նրանց. դա լավ կլիներ բոլորիս համար»,— մտածում էր նա:

13. Եթե դու քեզ այդպես պահես, ես ինքս կուտեմ քո բլիթը,— նայելով ինձ՝ սպառնաց տատիկս,— ուրեմն խելո՛ք եղիր և կե՛ր:

14. Ես մտքումս ասացի. «Հետաքրքիր է` ինչ կասես, մա՛յր, երբ տեսնես, թե որքան շատ հատապտուղ եմ բերել»:

15. — Նախաճաշս փարաքի՛ր, ուզում եմ հետս տանել, քանի որ ուշ եմ վերադառնալու,— ասացիր մայրիկիդ առավոտյան:

16. Հուզվեցինք՝ լսելով դատավորին, որը մեզ ասում էր.
— Դուք ինձ հետ գտնվում եք արդարադատության պալատում, այստեղ արդարություն կգտներ հանգի՛ստ եղեք, պատմե՛ք՝ ով է ձեզ նեղացրել:

17. Նա, Օֆելյային գնացք նստեցնելով, հավաստիացրեց.
— Մենք ամեն ինչ կպարզենք. մինչև Դուք տեղ հասնեք, Ձեր մայրն արդեն տանը կլինի:

18. Դասից հետո կարդացի ղեկավարության հայտարարությունը, որտեղ գրված էր. «Ձեզ ուսանողներիդ համար մենք ստեղծել ենք բոլոր հնարավոր պայմանները, որ դուք այստեղ որա դժվարություն չունենաք»:

19. — Ինչո՞ւ ես դու թշնամացել ինձ հետ,— հարցրեց Շապուհը հայոց արքա Արշա Երկրորդին. — չէ՞ որ ես սիրել եմ քեզ որդուս պես, անգամ կամեցել եմ քեզ աղջկաս ամուսին տեսնել:

20. — Մի՛ խոսիր, հետևի՛ր ինձ,— զգուշացրեց ինձ ուղեկիցս,— հակառակ դեպքում կմոլորվես և մենք այլևս չենք հանդիպի:

21. Հովիվն ասաց իր շուրջը հավաքված մարդկանց.
— Երբ գնաք Սողոմոն արքայի մոտ, ասե՛ք, որ նրա տաճարի գինը մայիս ամսվա երեք օրվա անձրևն է:

22. Եկավ դեն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին, չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել:

23. Տեսնելով հյուրերին՝ տանտերը ուրախ ընդառաջ է գալիս ու ասում.
— Մենք վաղուց էինք ձեզ սպասում, նե՛րս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով:

24. — Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ գոնե քույրդ սովորում է մեր դպրոցում,— ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

25. — Տեսնում եմ,— անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,— խոսքներդ մեկ եք այրեց ու ինձ հալածում եք:

Խառնվածքներ


Խառնվածքները անձնավորությանը բնութագրող հոգեբանական տեսություն է։ Առանձնանում են խառնվածքների 4 տիպ՝ սանգվինիկ, ֆլեգմատիկ, խոլերիկ, մելանխոլիկ։ Ըստ հին ույն բժիշկ Հիպոկրատի՝ մարդու առանձնահատկությունները որոշվում են օրգանիզմի հեղուկների (լորձ, մաղձ, արյուն) գերակշռությամբ և դրանց խառնուրդով։ Դրանից ելնելով՝ սանգվինիկի օրգանիզմում գերակշռում է արյունը, ֆլեգմատիկի՝ գերակշռում է լորձը, խոլերիկի՝ դեղին մաղձը, մելանխոլիկի՝ սև մաղձը։ Այդ ենթադրությունը, իհարկե, ապագայում հերքվեց, սակայն պահպանվեցին խառնվածքների անունները։

Սանգվինիկ տեսակը բնութագրվում է որպես առույգ, ակտիվ, խանդավառ, սոցիալական։ Սանգվինիկները էքստովերտ են, հաճույք են ստանում շփումից և ուշադրության կենտրոնում լինելուց, դրսևորում են ռիսակային վարք։
Ֆլեգմատիկ տեսակը բնութագրվում է որպես անկաշկանդ, խաղաղ, լուռ, կարեկցող, հոգատար։ Ֆլեմատիկները հակված են ինտրովերտ լինելուն, միշտ կարեկցանք են արտահայտում և հոգ են տանում ուրիշների մասին, փորձում են թաքցնել իրենց զգացմունքները, նաև լավ են գաղափարները կամ խնդիրները ընդհանրացնելու և փոխզիջումների գնալու մեջ։
Խոլերիկ տեսակը բնութագրվում է որպես անկախ, վճռական, նպատակաուղղված, գերիշխող։ Խոլերիկները հակված են էքստրավերտ լինելուն, լավ առաջնորդներ են, բայց հեշտ են բռնկվում։
Մելանխոլիկ տեսակը բնութագրվում է որպես լուռ, զուսպ, վերլուծական, խորը մտածող զգայուն։ Մելանխոլիկները ինտրովերտ են, փորձում են խուսափել ամբոխի մեջ առանձնանալուց, հաճախ ձգտում են կատարելության իրենց և իրենց շրջապատում։

Մարդու մեջ կան խառնվածքների բոլոր տեսակները, բայց տարբեր չափի արտահայտված։ Մարդուն կարող է համապատասխանել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի խառնվածքի տիպ։

«Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը».

Ապրիլի 15-19
Թեմա 9՝ «Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը».
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը
բ/ Բագրատունյաց Հայաստանի վերելքը
գ/ Պետական կառավարման համակարգը
դ/ Թագավորության մասնատումն ու անկումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 152-167

Առաջադրանք․
-Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ստորև թվարկված արքաներից մեկի մասին՝ նկարագրելով տվյալ արքայի գործունեությունը․

ա/ Աշոտ 1-ին


բ/ Սմբատ 1-ին
գ/ Աշոտ 2-րդ Երկաթ
դ/ Աշոտ 3-րդ Ողորմած
ե/ Գագիկ 1-ին 

ԳԱԳԻԿ 1-ԻՆ

Բագրատունյաց Հայաստանի թերևս ամենազորեղ տիրակալն էր: Նրա գերիշխանությունը, պատմական Հայաստանի տարածքում գտնվող առանձին թագավորություններից ու իշխանություններից զատ, ճանաչում էին նաև Վրաստանը, Աղվանքը: Գագիկ Առաջինի լրիվ տիտղոսը «Շահնշահ հայոց և վրաց» էր: Գագիկ Առաջինի գահակալումը մշուշով է պատված: Նա հաջորդեց եղբորը` Սմբատ Բ Տիեզերակալին (977-990), որը, չնայած իր մեծադղորդ մականվանը, թուլակամ էր և իր թագավորության ընթացքում թերևս մեկ մեծագույն գործ կատարեց` Անիի ընդարձակումն ու Սմբատաշեն պարիսպների կառուցումը: Գագիկ Բագրատունին, ենթադրաբար, Աշոտ Գ Ողորմած արքայի (954-977) կրտսեր որդին էր: Աշոտ Շահնշահի որդիներից երկուսը` Սմբատը և Կյուրիկե-Գուրգենը, թագ ունեին: Վերջինս հիմնադիրն էր Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորության: Գագիկը հորից ժառանգություն չի ստացել: Նրա պատանեկության և երիտասարդության տարիների մասին պատմությանը ոչինչ հայտնի չէ: Սմբատ Բ-ի գահակալման վերջին տարիները լի էին քաղաքական փոթորիկներով: Հայաստանին սպառնում էին արաբական էմիրությունները: Պատմիչները փաստում են, որ Սմբատը փորձում է պատերազմ սկսել արաբական էմիրությունների դեմ, սակայն նրան դավում է արքաեղբայր Գագիկը, որ արդեն Անիում էր հաստատվել: Սմբատ արքայի դեմ մայրաքաղաք Անիում մեծ դժգոհություն կար: Նա ամուսնացել էր հարազատ քրոջ դստեր հետ, ինչը առաջացրել էր բնակչության և հոգևորականության դժգոհությունը: Գագիկ արքաեղբայրը, օգտվելով այդ դժգոհություններից, իր շուրջը հավաքեց հայոց ավագանուն և պետական հեղաշրջում կատարեց. սպանելով եղբորը` գրավեց հայոց գահը: Այդ մասին ակնարկում է Գագիկ Առաջինի պալատական պատմիչ Ստեփանոս Ասողիկը, որ ընդհանուր առմամբ գովաբանելով Գագիկ Առաջինին` գրում է. «Ավաղ, միում չարին, որ արգել զբանս գովեստի իւրոյ…» Ինչևիցե, Գագիկ Առաջինը դավադրաբար սպանում է եղբորը և տիրանում հայոց գահին: Նրա այդ քայլն ընդվզում է առաջացնում երկրում: Քանի որ Սմբատ Բ-ն անժառանգ էր, նրանից հետո ավագության կարգով գահը պիտի ժառանգեր Լոռվա թագավոր Գուրգեն-Կյուրիկե Առաջինը (962-990) կամ նրա որդի Դավիթ Ա Անհողինը, որ թագավորեց Լոռիում 990-1048 թթ.: Սա էլ պատճառ դարձավ Լոռվա թագավորության ապստամբության: Գագիկի դեմ ապստամբեցին նաև Սյունիքի թագավորությունը և Վանանդը: Վանանդի թագավորության արքայազն Ծիթվասանը Հաղբատում թողած մի արձանագրության մեջ Դավիթ Անհողինին կոչում է ինքնակալ արքա: Սա նշանակում է, որ Վանանդի տունը ևս ճանաչում է Գագիկի անօրինությունը և Դավթի օրինական պահանջը: Գագիկ Առաջինի դեմ մեծ հուզումներ առաջացան նաև Անիում: Ժողովուրդն ըմբոստանում է: Անգամ լուրեր են շրջում, թե Սմբատ արքան չի մահացել, ողջ է: Ժողովրդական հուզումները հանդարտեցնելու համար Գագիկ Առաջինը կարգադրում է բացել Սմբատ Բ-ի շիրիմը և ի ցույց դնել ժողովրդին, որ բոլորը համոզվեն արքայի մահվան հարցում և հանդարտվեն: Սա ևս մեկ վկայություն է, որ Գագիկը պետական հեղաշրջմամբ է տիրացել հայոց գահին, քանզի կարգադրել էր անհապաղ թաղել Սմբատի դին և արագ թագադրվել էր` առանց պաշտոնական արարողակարգի: Գահ բարձրանալով` Գագիկ Առաջինը նախ և առաջ փորձեց ամրապնդել իր իշխանությունը: Նա ամրացրեց հայոց բանակը` թվաքանակը հասցնելով 100 հազարի: Մատթեոս Ուռհայեցին Գագիկի բանակի մասին գրում է. «Եւ յայնմ աւուր լինէր հանդէս զօրաց նորա հարիւր հազարաց վառելոց ընտիր արանց ի մարտ պատերազմաց անուանեաց և քաջ կորովեացէ վասն զի որպէս զկորիւնս առիւծուց կամ որպէս զձագս արծուեաց յուզէին զօր պատերազմին»։ Կառավարման առաջին տարիներն անցկացրեց շարունակական պատերազմների մեջ: 992 թ. նա արշավեց Սյունիք և մի շարք գավառներ գրավեց Սյունյաց թագավորությունից և Փառիսոսից: Ապա որոշ նվաճումներ ունեցավ Վասպուրականում` իր թագավորությանը միացնելով Ծաղկոտն և Կոգովիտ գավառները, գրավեց նաև Վայոց ձորը, Բասենը: Մի խոսքով, Գագիկ Առաջինն Անիի թագավորության տարածքն ընդլայնեց հայկական մյուս թագավորությունների տարածքների հաշվին: Շուտով` 998 թ. Գագիկի թագավորությանը սպառնաց Ատրպատականի Մամլան ամիրան, որը մեծ զորքով շարժվեց Հայաստանի վրա: Գագիկը զորահավաք հայտարարեց, դաշինք կնքեց Տայքի զորեղ տիրակալ Դավիթ Կյուրոպաղատի, վիրա-աբխազական թագավորության հետ և Ծումբի ճակատամարտում ջախջախեց թշնամուն: Այս հաղթանակը ամրապնդեց Գագիկի դիրքերը: 1001 թ. Գագիկ Առաջինի դեմ ապստամբեց եղբորորդին` Լոռվա երիտասարդ թագավոր Դավիթ Ա Անհողինը, որն ուզում էր տիրանալ իր հայրական ժառանգությունը համարվող Անիին: Գագիկը մեծ զորքով շարժվեց Լոռի, սակայն երեք ամիս այնտեղ անցկացնելուց հետո այդպես էլ չհանդիպեց Դավթի բանակին: Պատմիչներն առհասարակ մշուշոտ են ներկայացնում այս դեպքերը: Հավանաբար Դավիթն իր բանակով նույն միջոցին ներխուժել էր Շիրակ` Գագիկ Առաջինի տիրույթները: Ամեն դեպքում, գործը բախման չհասավ և կողմերը նստեցին բանակցությունների: Ցավոք, Շիրակավանի բանակցությունների մասին էլ շատ բան հայտնի չէ: Պարզ է մեկ բան. արդյունքում Գագիկ Առաջինը Լոռիում ձեռք բերեց Կայան և Կայծոն ամրոցները: Արտաքին հարաբերություններում Գագիկ Առաջինն իրեն բավական ամուր էր զգում: Օրեցօր Բյուզանդիայի ճնշումը մեծանում էր հայոց թագավորությունների դեմ: Բյուզանդիան, ձգտելով դեպի արևելք, փորձում էր գրավել Հայաստանը: Այդ նպատակով 1000 թ. Արևելք է ժամանում բյուզանդական հզոր միապետ Վասիլ Բ Բուլղարասպանը: Շատ հայ գահակալներ և իշխաններ ընդառաջ գնացին և դիմավորեցին Բյուզանդիայի կայսերը: Բայց Գագիկ Առաջինն իր պատվից վեր համարեց դա և արհամարհեց Վասիլին: Գագիկ Առաջինի թագավորությունը բավական ընդարձակ էր և ուժեղ: Անիի թագավորությունը միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն ուներ: Նրա օրոք երկրում ծաղկում էր տնտեսությունը: Անիի փառքն ու գեղեցկությունը առավել մեծացան հենց Գագիկի թագավորության շրջանում: 1001 թ. նրա և Կատրամիդե թագուհու հովանավորությամբ Անիի կենտրոնում վեր խոյացավ Կաթողիկե տաճարը` Տրդատ ճարտարապետի գլուխգործոցը, որ կառուցել էր Կաթողիկեն Զվարթնոցի նմանությամբ: Բացի Կաթողիկե տաճարից, նրա օրոք Անիում ու թագավորության տարածքում այլ շքեղաշուք աշխարհիկ ու հոգևոր շինություններ էլ կառուցվեցին: Գագիկ Առաջինը մահացավ 1020 թ., ծեր հասակում: Նա երեք որդի թողեց` Հովհաննես-Սմբատ, Աշոտ և Աբաս: Աբասի մասին պատմությանը գրեթե ոչինչ հայտնի չէ: Ավագության իրավունքով հայոց գահը պիտի ժառանգեր Հովհաննես-Սմբատը: Սակայն նա հսկայամարմին, բայց թուլակազմ մարդ էր, չէր սիրում զենք բռնել: Նրա հակապատկերն էր եղբայրը` Աշոտը, որ խիզախ էր ու քաջ: Հայոց ավագանու մի մասը ցանկանում էր հայոց գահին տեսնել քաջ Աշոտին, իսկ մյուս մասը, որին ձեռնտու էր թագավորական իշխանության թուլացումը, Հովհաննես-Սմբատին: Շուտով երկու եղբայրների միջև պատերազմ է սկսվում հոր թողած ժառանգությանը տիրանալու համար: Աշոտը հաղթող է դուրս գալիս, ճակատամարտի ժամանակ գերում ավագ եղբորը և հանձնում իր իշխաններից Ապիրատ Պահլավունուն` հրամայելով նրան մահվան դատապարտել: Սակայն Ապիրատ իշխանը Հովհաննես-Սմբատին հասցնում է Անի և ազատ է արձակում: Պատերազմը եղբայրների միջև շարունակվում է, ի վերջո հայ իշխանների միջամտությամբ խաղաղություն է հաստատվում և պայմանագիր կնքվում: Համաձայն պայմանագրի` Անին իր շրջակայքով ժառանգում է Հովհաննես-Սմբատ Գ-ն (1020-1041), իսկ թագավորության մնացյալ հատվածի վրա թագավորում է Աշոտ Դ-ն (1020-1041): Քանի որ Հովհաննես-Սմբատը ժառանգ չուներ, նրա մահից հետո թագավորությունը պիտի ժառանգեր Աշոտը: Սակայն 1041 թ. գրեթե միաժամանակ մահանում են Հովհաննես-Սմբատ Գ-ն և նրա եղբայրը` Աշոտ Դ-ն: Մեկ տարի անց հայոց ավագանու աջակցությամբ գահ է բարձրանում Աշոտ Դ որդին` 18-ամյա Գագիկ Բ Կրտսեր (1042-1045) արքան: Նրա օրոք ավելի է մեծանում բյուզանդական ճնշումը Հայաստանի վրա: Գագիկը Վահրամ Պահլավունի սպարապետի աջակցությամբ մի քանի անգամ ջարդում է բյուզանդական բանակները Անվո պարիսպների տակ: Բյուզանդիան, չկարողանալով զենքով ծնկի բերել Հայաստանը, դիմում է խարդախության: Դավաճան կաթողիկոս Պետրոս Գետադարձի աջակցությամբ ու խորհրդով Գագիկ Երկրորդին հրավիրում է Կոստանդնուպոլիս և արգելափակում: Միայն այդ գնով Բյուզանդիան կարողացավ ծնկի բերել հայոց թագավորությունը, և արյան գնով ձեռք բերված անկախությունը հայոց կաթողիկոսը վաճառեց Բյուզանդական կայսրությանը: