Դերբայական դարձվացքով նախադասությունները դարձրու բարդ նախադասության


1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։
Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, որոնք ընտանիք ու հարազատներ ունեին։

2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։
Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզի նրա արքունիքում պաշտոն ստանա։

3. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան օրվա նորություններն իմանալու։
Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որ օրվա նորություններն իմանա։

4. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։
Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ, երբ նրան դրեց այդ դժվարին ուղու վրա։

5. Լիովին սթափվեց տեսնելով Միքայելին։
Լիովին սթափվեց, երբ տեսավ Միքայելին։

6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
Նրանք, ովքեր եկել էին բանախոսելու, ահից դողում էին։

7. Սայաթ-Նովան էլ իր սիրուհուն ուզում էր տանել «մեջլիսները», նրա գեղեցկությամբ հպարտանալու համար։

8. Հողաչափի գալուց հետո խոսք ու զրույցն ավելի շատացավ։

9. Ձմռան երկար գիշերներից հոգնած գյուղացիները արևկող էին անում։

10. Վրանից ելնելով Աշոտ թագավորը՝ դիմեց վարանդացի և տայեցի քաջերին։

11. Չկամենալով խանգարել որդուն և նրա ընկերներին մայրը փակվել էր իր փոքրիկ սենյակում։

12. Նա շատ էր տխրել լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։

13. Ամենից բարձր խոսողը մի բարձրահասակ տղամարդ էր։

14. Վերադառնալով հայրենիք՝ հայոց արքան ձեռնամուխ է լինում ավերված տաճարի վերակառուցմանը։

15. Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով Բագրատյանն իրեն պատասխանատու էր զգում կնոջ անվտանգության համար։

Ուղղակի խոսքը վերածել անուղակի խոսքի


Հայոց լեզվի շտեմարան

1. — Ես չեմ առարկում,— ասաց ինձ Սուրենը.— այդ մասին հայտնի՛ր եղբորդ:
Սուրենն ինձ ասաց, որ եղբորս հայտնեմ, թե ինքը չի առարկում։

2. Նա ասաց.
— Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս:
Նա ասաց հորը, որ տանը կմնա, մինչև նա աշխատանքից գա։

3. Սմբատը հարցրեց իր հյուրին.
— Դու ե՞րբ ես վերադարձել, և ի՞նչ պիտի անենք մենք քեզ օգնելու համար։
Սմբատը իր հյուրին հարցրեց, թե նա երբ է վերադարձել, և թե ինչ պիտի անեն իրենք նրան օգնելու համար։

4. Դու այն ժամանակ ինձ ասացիր.
— Ինչքան էլ փորձեն ինձ վրա ճնշում գործադրել, ես խիղճս երբեք չեմ կորցնի:
Դու այն ժամանակ ինձ ասացիր, որ ինչքան էլ փորձեն քեզ վրա ճնշում գործադրել, դու խիղճդ երբեք չես կորցնի։

5. — Դու քո գործն արդեն ավարտել ես,— ասաց քեզ ոստիկանը,— և հիմա ինձ պիտի օգնես:
Ոստիկանը քեզ ասաց, որ դու քո գործն արդեն ավարտել ես, և հիմա իրեն պիտի օգնես։

6. Դու, տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և քո նկատմամբ, զայրացած ասացիր նրան.
— Վերցրո՛ւ իրերդ, հեռացի՛ր այստեղից ու այլևս չփորձես մեզ անհանգստացնել։
Դու, տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և քո նկատմամբ, զայրացած ասացիր նրան, որ վերցնի իրերը, հեռանա այստեղից ու այլևս չփորձի մեզ անհանգստացնել։

7. — Այսօրվա Ձեր վարմունքն ու ձևերը միանգամայն ազնվականի են,— ասաց տանտերը Սուրենին,— և դրանք զարմացնում են ինձ ու իմ հյուրերին:
Տանտերը Սուրենին ասաց, որ նրա այսօրվա վարմունքը ու ձևերը միանգամայն ազնվականի են, և դրանք զարմացնում են իրեն ու իր հյուրերին։

8. — Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,— ասաց բժիշկը այցելուին:
Բժիշկը այցելուին ասաց, որ ինքը չէր ուզում նրան վշտացնել, բայց նրա վարմունքը իրեն ստիպեց այդ անել։

9. — Հիմա ի՞նչ եք ուզում՝ անենք,— հարցրեց ուղեկցին. — ճանապարհը շարունակե՞նք, մինչև որ Ձեր ասած աղբյուրի մոտ հասնենք:
Ուղեկցին հարցրեց, թե հիմա ինչ են ուզում՝ անեն. ճանապարհը շարունակե՞ն, մինչև որ նրա ասած աղբյուրի մոտ հասնեն։

10. — Ճիշտ ես ասում քո դրությունը ծանր է, բայց դու մի՛ տխրիր,— ասաց նկարիչը՝ հայացքն ուղղելով ինձ:
Հայացքն ինձ ուղղելով՝ նկարիչը ասաց, որ ճիշտ եմ՝ իմ դրությունը ծանր է, բայց որ չտխրեմ։

11. — Շնորհակալ եմ, Վահան, դու ինձ քաջալերում ես, բայց ես դեռ ոչինչ չեմ արել, դեռ նոր են որոշում ընդունել,— ասաց տանուտերը։

12. «Եվ ինչո՞ւ ես չփորձեցի համոզել նրանց. դա լավ կլիներ բոլորիս համար»,— մտածում էր նա:

13. Եթե դու քեզ այդպես պահես, ես ինքս կուտեմ քո բլիթը,— նայելով ինձ՝ սպառնաց տատիկս,— ուրեմն խելո՛ք եղիր և կե՛ր:

14. Ես մտքումս ասացի. «Հետաքրքիր է` ինչ կասես, մա՛յր, երբ տեսնես, թե որքան շատ հատապտուղ եմ բերել»:

15. — Նախաճաշս փարաքի՛ր, ուզում եմ հետս տանել, քանի որ ուշ եմ վերադառնալու,— ասացիր մայրիկիդ առավոտյան:

16. Հուզվեցինք՝ լսելով դատավորին, որը մեզ ասում էր.
— Դուք ինձ հետ գտնվում եք արդարադատության պալատում, այստեղ արդարություն կգտներ հանգի՛ստ եղեք, պատմե՛ք՝ ով է ձեզ նեղացրել:

17. Նա, Օֆելյային գնացք նստեցնելով, հավաստիացրեց.
— Մենք ամեն ինչ կպարզենք. մինչև Դուք տեղ հասնեք, Ձեր մայրն արդեն տանը կլինի:

18. Դասից հետո կարդացի ղեկավարության հայտարարությունը, որտեղ գրված էր. «Ձեզ ուսանողներիդ համար մենք ստեղծել ենք բոլոր հնարավոր պայմանները, որ դուք այստեղ որա դժվարություն չունենաք»:

19. — Ինչո՞ւ ես դու թշնամացել ինձ հետ,— հարցրեց Շապուհը հայոց արքա Արշա Երկրորդին. — չէ՞ որ ես սիրել եմ քեզ որդուս պես, անգամ կամեցել եմ քեզ աղջկաս ամուսին տեսնել:

20. — Մի՛ խոսիր, հետևի՛ր ինձ,— զգուշացրեց ինձ ուղեկիցս,— հակառակ դեպքում կմոլորվես և մենք այլևս չենք հանդիպի:

21. Հովիվն ասաց իր շուրջը հավաքված մարդկանց.
— Երբ գնաք Սողոմոն արքայի մոտ, ասե՛ք, որ նրա տաճարի գինը մայիս ամսվա երեք օրվա անձրևն է:

22. Եկավ դեն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին, չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել:

23. Տեսնելով հյուրերին՝ տանտերը ուրախ ընդառաջ է գալիս ու ասում.
— Մենք վաղուց էինք ձեզ սպասում, նե՛րս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով:

24. — Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ գոնե քույրդ սովորում է մեր դպրոցում,— ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

25. — Տեսնում եմ,— անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,— խոսքներդ մեկ եք այրեց ու ինձ հալածում եք:

Դերբայական դարձվածք

Գտնե՛լ դերբայական դարձվածները։

1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։
2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։

3. Անդրանիկի հանձնարարականով, Լևոնն ամեն օր գնում էր կայարան օրվա նորություններն իմանալու։
4. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։
5. Լիովին սթափվեց տեսնելով Միքայելին։
6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
7. Սայաթ-Նովան էլ իր սիրուհուն ուզում էր տանել «մեջլիսները», նրա գեղեցկությամբ հպարտանալու համար։
8. Հողաչափի գալուց հետո խոսք ու զրույցն ավելի շատացավ։
9. Ձմռան երկար գիշերներից հոգնած գյուղացիները արևկող էին անում։
10. Վրանից ելնելով Աշոտ թագավորը՝ դիմեց վարանդացի և տայեցի քաջերին։
11. Չկամենալով խանգարել որդուն և նրա ընկերներին մայրը փակվել էր իր փոքրիկ սենյակում։
12. Նա շատ էր տխրել լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։
13. Ամենից բարձր խոսողը մի բարձրահասակ տղամարդ էր։
14. Վերադառնալով հայրենիք՝ հայոց արքան ձեռնամուխ է լինում ավերված տաճարի վերակառուցմանը։
15. Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով Բագրատյանն իրեն պատասխանատու էր զգում կնոջ անվտանգության համար։

Գտնե՛լ դերբայական դարձվածները և որոշե՛լ, թե գերադաս անդամը որ դերբայով է արտահայտված։

Ու սարսափից քարացած, թաքստոցներում կծկվելուց ընդարմացած փախստականները ելան և հապշտապ, ինչպես փրկության դուռ գտած բանտարկյալը, քայլեցին առաջ: Քայլեցին փրկվելու փափագով և չզգացին, թե ինչպես դուրս եկան հինավուրց անտառից ու ոտք դրին սարի՝ սորուն մանրախճերով պատված լանջին: Լեռը գրեթե ուղղահայաց էր: Թերևս այդ էր պատճառը, որ մերկ էր ամբողջովին, և ամեն քայլափոխի ահագին մանրաքար էր սահում ցած՝ առաջացնելով չարագույժ մի խշշոց, որից սրդողում, նյարդայնանում էին թշվառ փախստականները:

Բառարանների տեսակները

Բառարանագրությունը բառարաններ կազմելու սկզբունքների և եղանակների մշակումն է, դրանց գործնական կիրառումն է: Յուրաքանչյուր բառարանագիր ինքն է որոշում, թե իր կազմելիք բառարանում ինչ բառեր պիտի ընդրկվեն, դրանք ինչպես պիտի դասավորվեն՝ այբբենական կարգով, փնջերով, թեմատիկայով: Հայ բառարանները սկզբնավորվել են 5-րդ դարում, որոնք ձեռագիր մատյաններին կից բառացանկեր էին: 17-րդ դարից սկիզբ է առնում հայերեն բառարանների տպագրությունը: Հայերեն բառարանները լույս են տեսել Վենետիկում, Կ. Պոլսում, Մոսկվայում, Թիֆլիսում: 20-րդ դարից բառարանագրության գլխավոր կենտրոն դարձավ Երևանը:

Բառարանների տեսակները

Բառարանները բաժանվում են 2 խմբի՝ հանրագիտական և լեզվաբանական: Հանրագիտական բառարանը կամ հանրագիտարանը նկարագրում է բնության, գիտության, տեխնիկայի, պատմության, մշակույթի, կյանքի տարբեր որոնումների վերաբերող առարկաները, երևույթները, հասկացությունները, որոնք անվանվում են տվյալ բառով: Հանրագիտական բառարանները լինում են ընդհանուր և մասնագիտական: «Հայկական սովետական հանրագիտարան» (12հատոր), «Հայկական հանրագիտարան», «Հրաչյա Աճառյան. Հայոց անձնանունների բառարան» (5 հատոր), «Ի՞նչ է, ո՞վ է» (4 հատոր), «Ոսկեփորիկ» (3 հատոր), «Դպրոցական մեծ հանրագիտարան» (4հատոր):

Մասնավոր հանրագիտարանները վերաբերում են գիտության, տնտեսության որևէ ճյուղի: «Հանրամատչելի բժշկական հանրագիտարան», «Հայաստանի բնաշխարհը», «Հայկական հարց», «Հայ սփյուռք», «Քրիստոնյա Հայաստան», «Հայաստանի հրաշալիքները»:

Լեզվաբանական բառարանները լինում են՝

Բացատրական բառարաններ՝ «Հայկազյան բառարան», «Հայերեն բացատրական բառարան» (հեղ. Ստեփանոս Մալխազյանց), «Ժամանակակից հայերենի բացատրական բառարան» (ակադեմիական հրատարակություն), «Արդի հայերենի բացատրական բառարան»(Եդուարդ Աղայան), «Լեզվաբանական բառարան» (Պետրոսյան, Գալստյան), «Ոճաբանական բառարան» (Հ. Պետրոսյան), «Հայերենագիտական բառարան»:

Դարձվածաբանական բառարաններ՝ «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան» (Սուքիասյան), «Դարձվածաբանական դպրոցական բառարան» (Պետրոս Պեդիրյան), «Հայերենի թևավոր խոսքեր» (Պետրոս Պեդիրյան):

Ուղղագրական բառարաններ՝ «Հայերեն ուղղագրական, ուղղախոսական, տերմինաբանական բառարան» (Հովհաննես Բարսեղյան), «Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ» (Դավիթ Գյուրջինյան), «Բառերի գծիկով, անջատ գրություն» (Դավիթ Գյուրջինյան):

Թարգմանական բառարանները լինում են երկլեզվյա, եռալեզվյա՝ «Հայ-ռուսերեն», «Հայ-անգլերեն»:

Կան նաև հոմանիշների, հականիշների, համանունների բառարաններ՝«Ստուգաբանական բառարան» (Աճառյան):

Ինչպեսօգտվել հայերեն օնլայն բառարանից 

Վերևում կա մի տեղ, որտեղ գրված է փնտրվող բառը, պետք է սեխմել այդտեղ և գրել պետքական բառը: Տակիս կեբերեն բաժիններ, որտեղ դուք կգտնեք բացատրությունը, հոմանիշները, հականիշները, ռուսերեն թարգմանությունը, անգլերեն թարգմանույթունը և այդ բառի հետ կապված դարձվածքներ:

Տերյանի բանաստեղծությունները

Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:
Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`

  • ամենահուզիչ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

  • ամենատխուր

Կարոտ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

  • ամենաանհույս

Տխուր զրույց

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Վահան Տերյանի տրիոլետերը

                Տրիոլետների մասին

Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։ Տրիոլետի առաջին, չորրորդ և յոթերորդ տեղերը նույնությամբ կրկնվում են, իսկ երկրորդ տողը նույնությամբ կրկնվում է ութերորդ տողում։ Այս բանաստեղծությունները ունենում են երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Հայ գրականության մեջ բազմաթիվ տրիոլետներ է ստեղծել Վահան Տերյանը։

            Վահան Տերյանի տրիոլետները

Առանձնացրել եմ ինձ դուր եկած Վահան Տերյանի տրիոլետներից մի քանիսը։

Խոր են քո հուր աչքերը

Խոր են քո հուր աչքերը,
Հուրդ իմ հուրն է այրում,
Սիրտըս երգում է հրում,
Խոր են քո հուր աչքերը։
Հուր են քո սուր տեգերը,
Հուրդ վառված իմ հրում,
Խոր են քո հուր աչքերը,
Հուրըդ իմ հուրն է այրում։

Չեմ տա երբեք անունըդ

Չեմ տա երբեք անունըդ
Մութ աշխարհի այս փոշում.
Բոց է անուըդ հնչյուն —
Չեմ տա երբեք անուըդ։
Թող ինձ այրե սամումըդ,
Սերդ որ սիրտ է փշրում.
Չեմ տա երբեք անունըդ
Մութ աշխարհի աջս փոշում…

Բառարանընթերցման Ֆլեշմոբ

Նախագիծը՝ այստեղ

Բառարանների տեսակները

Ընկերներիս անունների նշանակությունները

Անի Անվան Նշանակությունը

Անի – Հայոց միջնադարյան, այժմ ավերակ քաղաքամայր Անիի անունից:

Արեվիկ Անվան Նշանակությունը

Արեվիկ – հայկ. արեվ բառից ՝ իկ փաղաքշական ածանցով:

Իռեն Անվան Նշանակությունը

Իռեն – ուշադիր,ստեղծագործական,իրավաստու,լուրջ,ակտիվ

Արինա Անվան Նշանակությունը

Արինա – բարեկամական, Ժամանակակից, Անկայուն, Ուրախ

Թամարա Անվան Նշանակությունը

Թամարա – անունը առաջացել է եբրայերեն tamar բառից։