Վանո Սիրադեղյանի Բուքը,երգը, երեխան.Վերլուծություն

Պատմվածքը՝ այստեղ

Վանո Սիրադեղյանի այն պատմվածքներից է, որտեղ մատնացույց են արվում մարդկային արժեքները։

Տղան հաղթահարելով սառնամանիքը և դեմ գնալով իր ցավերին, թեև ժամանակից շուտ, բայց հասել էր իր նշանակետ՝ դպրոց։ Ձեռքերը սառել էին, բայց չէր հապաղում առաջ շարժվել, քանի որ ուներ նպատակակետ և հույս, որ հասնելուն պես իր մրսածությանը վերջ կտրվեր, երբ մտներ սենյակ։ Սառնամանիքը ստիպել էր, որ արագ գնա, վազի, բայց մտքին չէր գալիս, որ արագաշարժությունը և վաղ այցը չեն մեղմի ճանապարհին իր զգացածը։

Հարութ քեռին՝ պահակը, աշխատանքի մեջ ընկղմված լինելով և իր վրա սահմանված օրենքին ենթարկվելով, մի պահ կարծես կորցրել էր մարդկային արժեքները։ Նա տեսնելուն չտվեց տղայի խղճուկ և ցրտից կարմրած տեսքը, չընդունց նրա խնդրանքները և չբացեց դռնակը, որը այդ պահին տղայի միակ ցանկությունն էր։

Պահակը կարող էր ներողամիտ գտնվել տղայի հանդեպ, որովհետև չնայած օրենքներին, առաջին հերթին պետք է հիշել, որ վերադասվում են մարդկային հոգատարությունը և օգնելու պատրաստակամությունը։

Leave a comment