Ես Սեբաստացի եմ

Ես Իռենն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում: Այստեղ եմ սովորում արդեն 6 տարի: Ծնողներս ընտրեցին այս դպրոցը, որովհետև լավ բաներ էին լսել դպրոցի մասին և որոշեցին, որ ինձ պետք է տեղափոխեն այս դպրոց, ես եկա այս դպրոց: Դպրոցս շատ հավանեցի, լավ ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ հիմա շատ մտերիմ եմ: Ինձ այս դպրոցը շատ բաներ է սովորացրել, օրինակ՝ սովորեցրել է համակարգչով աշխատել: Մեր դպրոցը նրանով է լավ, որ հատուկ հագուստներ չկան և մենք ազատ ենք մեր հագուստի հարցում: Մենք կարող ենք ազատ արտահայտել մեր կարծիքը, ուսուցիչները մեր ընկերներն են, մենք կարող ենք նրանց հետ կիսվել: Ես շատ սիրեցի այս դպրոցը, որովհետև այստեղ երեխաների հետ ընկերական են և ուրիշ դպրոցների նման խիստ չեն: Ես շատ եմ հավանում մեր դպրոցը, որովհետև այնտեղ մենք մեզ ազատ ենք զգում:

Leave a comment