Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծումը

Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։

1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։

Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրը ստորագրել է Թուրքիայի հետ՝ 1918 թ-ի հունիսի 4-ին։ Այդ պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից։

Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։

Սարդարապատ Ճակատամարտը

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։

Ալեքսանդրապոլի գրավումից հետո թշնամու զորքը մտավ Արարատյան դաշտ և ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Մայիսի 19-ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը։ Սարդարապատի ուղղությամբ կռվում էր 5500 հայ մարտիկ, իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար զորք և 1500 քրդական հեծելազոր։

Մայիսի 21-ին՝ թեժ մարտից հետո, հայկական ուժերը նահանջեցին՝ հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։
Մայիսի 22-ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման։ Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր։

Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով։ Թշնամին կրեց առաջին խոշոր պարտոթյունը։

Դաս 2. Քիմիա

Դաս 2. 7,8- րդ  դաս. անցածի  կրկնողություն.  Ֆիզիկական  մարմին  և նյութ: Ատոմ, մոլեկուլ, իոն: Պարզ  և  բարդ  նյութեր: Անօրգանական  և  օրգանական  նյութեր: Նյութի հատկությունները, բաղադրությունը, կառուցվածքը: 

Մեր շրջապատող աշխարհում կան ճառագայթներ և ֆիզիկական մարմիներ:Ֆիզիկական մարմիները ճառագայթներին համեմատած ունեն ծավալ v և զանգված m:Բոլոր ֆիզիկական առարկաները կազմված են նյութերից:30մլ. հայտնի են 3ամլ. ավելի նյութեր:

Ս.նյութը փոքրագույն մասնիկների (ատոմ,մոլեկուլ,իոն)թոխազդեցության արդյունքն է իրեն բնորոշ v բաղադրության կառուծվացքով հատկություներով օժտված զանգվածով ծավալով օժտված: