Հայաստանի առաջին Հանրապետությունը ներքին դրությունը

Ծանր էր երկրի սոցիալ-տնտեսական դրությունը։ Պատճառը համաշխարհային պատերազմը և թուրքական երկու արշավանքներն էին։ Քայքայվել էր արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը։ Թուլացել էին երկրի ներքին և արտաքին տնտեսական կապերը։
Եկրում տարածված էր սովը, համաճարակները, որոնք մեծաքանակ մարդկային կյանքեր խլեցին։ Օգնության նպատակով դիմեցին դաշնակից երկրներին՝ Եվրոպային և Ամերիկային։ ԱՄՆ-ից ներմուծվեցին մեծ քանակությամբ ալյուր, ցորեն և այլն։
Երկրում գաղթականության թիվը հասնում էր 300 հազարի։ Նրանց ապահովեցին պետական նպաստով։ Երկրում 40 հազարից ավելի որբ երեխաներ կային։

Երկրի տնտեսության վերականգնման նպաստեցին նաև Հայաստանից դուրս ապրող հայ դրամատերերը։ Նրանցից շատերը մտադիր էին կամ սկսեցին Հայաստանում կառուցել էլեկտրակայաններ, անցկացնել երկաթուղիներ, յուրացնել խոպան հողել, շահագերծել հանքավայրեր։ Այսպես քայլ առ քայլ վերականգնվում էր երկրի տնտեսությունը։